Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Արթուր ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ. Պատմությունը մեզ դասեր չտվեց

Արթուր ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ. Պատմությունը մեզ դասեր չտվեց
01.12.2015 | 02:41

Ամեն բան ժամանակավոր է... նույնիսկ թշնամիները, ովքեր երդվում են հուր հավիտյան թշնամիներ մնալուց... Եվ այդ ժամանակավոր հանգստի, գործերի մեջ, տառապանքների, պայքարների մեջ մենք ամեն բան փորձում ենք մեր սրտով ու մեր ուզածով անել, իսկ ո՞վ է ասել, որ մեր ուզածը մյուսների համար ճիշտ է` բնա'վ. մինչդեռ կան արժեքներ, որ նույնիսկ մեր չլինելու դեպքում ապրում են... Այդպես են եղել մեր մեծերը՝ գրողներ, նկարիչներ, գիտնականեր... սակայն այսօր մենք ապրելով փորձ ենք կատարում՝ ապրելու, մարդն էլ ինչպես ազատ բնություն հարատև է... կարող ես մոռանալ, սպանել, կորցնել, մինչդեռ համարել, որ գոյություն չունի մարդը դա դեռ չի նշանակում, որ դու մոռացության ես տվել ինքդ քեզ... ոչ մի կյանքի գիտություն իրական չէ, քանզի այդ բոլորը միշտ կապ կունենան ոչ թե իրականության հետ, այլ իրականության մեր պատկերացումների հետ՝ կեղծ իրականության հետ ... Մենք կորցրել ենք հասարակական շերտերը մեր՝ գիտնականներ, գրողներ, նկարիչներ... և այս շերտավորումների բացակայության շնորհիվ է նաև, որ մենք չունենք այն մտավոր ներուժը, որ պետք է առաջնորդի ու ըստ էության, բովանդակության հարցեր բարձրացնի, ընթացքում մենք ունենք հասարակության անուժ տեսակ, որտեղ քաղաքացին թույլ է նստած...

Մենք որևէ մեկի աջակցության, առավել ևս օժանդակության, ընթացում չորս կողմից ճնշումների, հարձակումների առիթ ու ցանկություն չպետք է ունենանք, և նաև թույլ չպետք է տանք, որ մեր անունից ինչ-որ մեկը խաղաքարտերի միջոցով խոսի, սեղանին դրվի մեր լինելու-չլինելու հարցը: Հատկապես այս օրերին, երբ ռուս-թուրքական այս մղձավանջային օրերին, Ռուսաստանը ամեն կերպ շահարկում է մեր ցավի, մեր թույլ ու անջնջելի պատմության էջերը, հիշեցնելով Թուրքիային Հայոց ցեղասպանությունը, որովհետև դա նախ և առաջ նրան է պետք և ոչ թե հանկարծ Ռուսաստանը հիշեց մեր մասին և որոշեց ձայն բարձրացնել: Իսկ այն, որ Արարատը մերն է լինելու և այդ կերպ կրկին Ռուսաստանը փրձում է թոզ փչել մեր աչքին, նույնպես միֆ է, որը ունի իր բացատրությունը: Մենք այս օրերին ավելի քան պետք է սթափ լինենք... իսկ ինչ ենք անում մենք: Կա մի խումբ, ով Ռուսաստանի կոչերն ու հայտարարությունները մատուցում է իր իսկ շահերի, վասալական այն տեսակին գերին մնալով, որ հանակարծ ռուսը աչքաթող չանի մեզ: Պատմությունից դեռ գիտենք, որ Ռուսաստանը, եթե մեզ չվնասի, ապա լավ բան չի կարող տալ մեզ... Եվ այս ֆոնի վրա, մենք բամբասանքավերլուծություն ասեմ, թե խմբավորումների հարձակում, միևնույն է՝ խեղճ ենք: Խեղճ ու անբովանդակ: Իհարկե, չէի ուզենա բնորոշում տալ այսօրվա ստեղծված իրավիճակին, բայց ինչպես նայում եմ, քաղաքականությունը, որպես այդպիսին, այնքան է քայքայված, այլասերված, իսկ քաղաքականության մեջ թրև եկող որոշ անբարոյականներ, այնքան են լցվել իրար վրա, որ նույնիսկ սևերին ու սպիտակներին է դժվար տարանջատելը: Այս ամենը ամբողջությամբ աթոռակռիվ է: Եվ մենք շարունակաբար աթոռակռիվ տալով մոռանում ենք, որ աշխարհում կան ավելի լուրջ ու կարևոր խնդիրներ, որ ամեն կերպ պետք է խուսափել դրսի ու ներսի թշնամիների մատուցած ծառայություններից: Եվ դիվանագետ լինել, որպեսզի որևէ մեկը չփորձի շահագործել մեզ... Քանի դեռ աթոռը մեծ դեր է խաղում որոշ կուսակցությունների լիդերների համար, իսկ խեղճ ժողովուրդը ինչ լսում է, ձայն չի հանում, չի ընդվզում, որովհետև չի վստահում և ընդհակառակը, ինչպես պտտացնում են, այնպես պտտվում նույն տեղում, նույն հարթության վրա: Այն, որ հանրահավաքներից մնում է միայն հիշողություն, այն էլ ֆոտոների տեսքով, արդեն համոզվել ենք: Հավաքվում ենք գեղեցիկ, իրարամերժ ելույթներ լսում, հավանում կամ դատապարտում ենք ու գնում տուն, նստում համակարգչի առաջ, հիանում օրվա լուսանկարներով ու տղամարդկություն խաղում: Ինչ ասեմ, վատը նա է, որ դեռ լիքը մարդ կա, որ անկախ տարիքից դեռ կայանալու խնդիր ունի… Ուրեմն ինչ է սպասվում մեզ՝ վերջնականապես կործանում, թ՞ե վերջիվերջո սթափվելու ենք, համախմբվելու և դիմադրություն ցուցաբերելու: Այս երկու հարցերը դեռ մնում են օդում, քանի դեռ չենք կողմնորոշվել և չգիտենք, թե ինչ ենք ուզում՝ բամբասանքով հեղափոխություն, թ՞ե դատապարտելով սրան-նրան՝ հաղթանակ… Ամեն ինչ կյանքում ժամանակավոր է: Եվ քանի որ խմբավորված հարձակվողները մի-մի ճակատից հայտարարություն են անում, հասարակությանը ապակողմնորոշում, մեկը ռսի սազը ձեռքն առած գովաբանում ու նախագահների մակարդակով հայտարարություններ է անում, իսկ մյուսը իրենից գոհ ճառ է արտասանում ու իբր մտատանջվում, թե ինչ օրի է այսօր ժողովուրդը, շատերն էլ այս օրերին այո-ոչ են խաղում, մենք մնալու են անմիասնաբար պայքարողների մի տեսակի մեջ, որը կոչվում է չկողմնորոշվածության սիդրոմ: Մնում է այս օրերը ճիշտ դասավորել ու եթե պետք է դուրս գալ ու ապագայի մասին մտածելով ապրել, ուրեմն միասնություն է պետք, իսկ եթե խումբ-խումբ եղած պետք է իրար առաջ դուրս գանք ու մեկս մյուսին մեղադրենք, ուրեմն կրկին նույն տեղում ենք հայտնվելու: Ու պատմությունը մեզ դասեր չտվեց, մենք շարունակում ենք պատմության ընթացքում գործած սխալների ուղղությունից չշեղվել:

Դիտվել է՝ 3112

Մեկնաբանություններ